13 Հոկտեմբերի 2005, 1641 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 874-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
բ) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Շիշկերտ» բառը.
գ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «Վերիշեն-Շիշկերտ-Ծավ» բառերը փոխարինել «Մեղրի-Վերիշեն-Ծավ-Կապան» բառերով.
դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գոյություն ունեցող Մեղրի-Վերիշեն և Ծավ-Կապան ճանապարհահատվածների տեխնիկական չափանիշները համապատասխանեցնել գործող նորմերին։
4.2. Սահմանել, որ նոր ճանապարհահատվածի սկիզբը համարվում է Շիշկերտից դեպի Վերիշեն 14 կմ հեռավորության վրա գտնվող կետը, վերջը` Ծավից դեպի Շիշկերտ
7 կմ հեռավորության վրա գտնվող կետը»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: