Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2013, 563 - Ա

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «բ» և Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի «ե» և «ը» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը` դրանք ըստ տարիների քննարկելով և ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների տարեկան ծրագրերում և գերակա խնդիրներում:

Հավելված

Արխիվ

2024

2023