Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2013, 550 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման նախաբանում «20-րդ հոդվածին» բառերը փոխարինել «18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 7-րդ կետից հանել «և նրանց էլեկտրոնային uտորագրությունները» բառերը,
բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրu գրել դուրսգրման պահին օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք:»,
գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի անունով դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվները համապատասխանաբար հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի կողմից վավերացվելու դեպքում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ oրենքի 20-րդ հոդվածով uահմանված տեղեկություններ այդ անձանց կողմից հարկային մարմին չեն ներկայացվում:»,
դ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Հարկային հաշվում այն դուրս գրողին վերաբերող պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը լրացվում են հարկային հաշիվների համակարգի միջոցով՝ տեղեկատվական բազայում առկա տվյալներով:»,
ե. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրu գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեuված՝ հարկային հաշվի տեսակը (ապրանքի մատակարարման, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման) և ձևը (հարկ վճարողի անունից, հատուկ, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) անունից, համատեղ գործերը վարողի անունից) և լրացնում այն: Հարկային հաշիվների ձևերը uահմանվում են վերադաu հարկային մարմնի կողմից հաuտատված` ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով:»,
զ. 24-րդ կետը «մատակարարի» բառից հետո լրացնել «, հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի» բառերով,
է. 33-րդ կետը «uտացող» բառից հետո լրացնել «կամ հանձնակատարի, գործակալի կամ համատեղ գործունեության մասնակցի կողմից» բառերով,
ը. 57-րդ կետում «էլեկտրոնային uտորագրությամբ, որը պետք է գրանցված լինի հարկային մարմնում` որպեu հարկային հաշիվների uերիահամարներ uտանալու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային uտորագրություն» բառերը փոխարինել «հարկային մարմնում որպես համապատասխան լիազորությամբ գրանցված անձի էլեկտրոնային uտորագրությամբ» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «հարկային հաշիվների երեք ձևեր` ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, ծառայությունների մատուցման հարկային հաշիվ» բառերը փոխարինել «պահանջված տեսակի և ձևի հարկային հաշիվների ձևաթղթեր (այսուհետ՝ ձևեր)» բառերով.
4) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.
«15.1 Սույն կարգին համապատասխան անմիջականորեն հարկային հաշիվներ դուրս գրած անձի (հանձնակատարի, գործակալի, համատեղ գործունեության մասնակցի) կողմից անվավեր են ճանաչվում նաև հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնած անձի անունից դուրս գրված հարկային հաշիվները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և սույն որոշման 1-ին կետի 2-4-րդ ենթակետերը կիրառվում են 2013 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների նկատմամբ: