Կառավարության որոշումներ

23 Մայիսի 2013, 540 - Ա

«ՈՐՍՈՐԴՄԻՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ (ՈՂՈՐԿԱՓՈՂ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 28-րդ, 43-րդ հոդվածների, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Որսորդմիություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Մաշտոցի պող. 2, գործունեության իրականացման վայրը՝ Կոտայքի մարզ, Զովունի համայնք, 1-ին փող., N 181 արտադրամաս) տալ զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտներ) արտադրության լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «Որսորդմիություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտներ) արտադրության լիցենզիայի տրամադրումը: