23 Մայիսի 2013, 536 - Ա
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ, ՊՏՂԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ «Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության և մատակարարումների բնագավառում բազմակողմ միջպետական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: