Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2005, 1626 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 799-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ հիմնադրելու մասին» N 799-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

բ) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3I-րդ կետով.

«3I. Հիմնադրամի հիմնադրի` «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 4-րդ կետերով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: