2 Մայիսի 2013, 516 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի Կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը հաստատելու մասին N 1477-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ամբողջ տեքստում «տեսչություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3. Կենդանիների հիվանդությունների նկատմամբ ախտորոշում իրականացնող լաբորատորիան կենդանիների հիվանդության և (կամ) անկման դեպք արձանագրած անասնաբուժական ծառայության կողմից ախտաբանական նմուշների ստացման մասին անհապաղ տեղեկացնում է անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմնի համակարգում գործող վարակիչ հիվանդության ախտորոշում իրականացնող լաբորատորիան փորձաքննության եզրակացության կամ արձանագրության մեկ օրինակն անհապաղ տրամադրում է լիազոր մարմնին: Կենդանիների վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ լիազոր մարմինն անհապաղ տեղեկացնում և եզրակացության կամ արձանագրության մեկ օրինակը տրամադրում է գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` միաժամանակ ներկայացնելով այդ դեպքերի կանխարգելման և (կամ) վերացման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կենդանիների վարակիչ հիվանդության բռնկման մասին կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ծանուցումն իրականացվում է միջազգային անասնահամաճարակային բյուրոյի կողմից ընդունված՝ ցամաքային կենդանիների առողջության կանոնագրքով սահմանված ընթացակարգով:.
4) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Լիազոր մարմինը հիվանդության առաջնային և երկրորդային բռնկումների մասին անհապաղ հայտնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: