6 Դեկտեմբերի 2012, 1697 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջև տնտեսավարող սուբյեկտների սպասարկման ծառայությունների մատուցման Գործառույթների իրականացման թույլտվություն տալու մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջև փոխշահավետ համագործակցության նպատակով կնքվելիք Գործառույթների իրականացման թույլտվություն տալու մասին պայմանագրով սահմանվող ծառայությունները փոստային կապի օբյեկտներում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին մատուցվում են անհատույց:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք Գործառույթների իրականացման թույլտվություն տալու մասին պայմանագրում նախատեսել սույն որոշման 2-րդ կետով սահմանված դրույթ.
2) մեկամսյա ժամկետում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ բանակցել և կնքել Գործառույթների իրականացման թույլտվություն տալու մասին պայմանագիր` դրա նախագիծը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ: