2 Մայիսի 2013, 489 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, գործարար միջավայրի բարելավման և արդյունաբերության քաղաքականության վարչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն և արդյունաբերության քաղաքականության վարչություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1 որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժը» ենթակետով.
«ժը) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց և կազմակերպություններին շնորհում է նախարարության պարգևներ, ինչպես նաև սահմանում է այդ պարգևների ձևերը, դրանց ներկայացման և շնորհման կարգը.».
2 որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում`
ա. հանել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն» և «Գործարար միջավայրի բարելավման վարչություն» բառերը,
բ. լրացնել «Գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն» բառերով,
գ. «Որակի ենթակառուցվածքների վարչություն» բառերը փոխարինել «Որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչություն» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: