8 Մայիսի 2013, 486 - Ն
«ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՈՒ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ», «ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՎԵՐԱ-ԿԱՆԳՆՈՒՄ», «ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ, ԴԱՍԱԳՐՔԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «10. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «13. Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «19. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» և
«21. Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի ֆինանսավորման չափերը` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: