Կառավարության որոշումներ

8 Մայիսի 2013, 483 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԴՊՐՈՑ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրենց միջոցների հաշվին մասնակցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությանը՝ համաձայն հավելվածի:


Հավելված