8 Մայիսի 2013, 479 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան 64 հասցեում գտնվող` 84976,586 հազ. դրամ կադաստրային արժեքով (10915,6 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժողությամբ) ու 2721,25 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը, 1369,591 հազ. դրամ կադաստրային արժեքով ու 65,8 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 2877,0 հազ. դրամ կադաստրային արժեքով ու 88,1 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և մշտական օգտագործման նպատակով հանձնված 3718 քառ. մետր մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2005 թվականի հունիսի 28-ի N 1094635 վկայական) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին: