Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 462 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 4-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),».
2) 4-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,».
3) 4-րդ կետի զ ենթակետը համաձայն N 4 ձևի բառերից հետո լրացնել հետևյալ բառերով (ընդ որում, N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն:).
4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.
«ժ) անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:».
5) 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),».
6) 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,».
7) 6-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ.
Ընդ որում, եթե N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալները փոփոխվել են, ապա N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն:.
8) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:».
9) 7-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ.
Ընդ որում, եթե N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալները փոփոխվել են, ապա N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն:.
10) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
8. Եթե ներկայացված շահագործման համար նախատեսված մեքենայացված խաղերի ծագման սերտիֆիկատների պատճենների համաձայն առկա է այնպիսի մեքենայացված խաղ (խաղեր) և (կամ) խաղասեղան (խաղասեղաններ), որի վրա բացակայում է սերիական համարը, ապա լիազոր մարմնի կողմից լիցենզիան հայտատուին տրամադրվելուց հետո, ինչպես նաև N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալների փոփոխման դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի լիցենզավորման պայմանների և պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման աշխատողի կողմից այդ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի վրա փակցվում է պիտակ, որտեղ նշվում է հերթական անհատական համարը, և այն ստորագրվում է այդ աշխատողի կողմից: Դրանից հետո տվյալ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի ծագման սերտիֆիկատի հետնամասում նշվում է այդ մեքենայացված խաղին և (կամ) խաղասեղանին տրված հերթական անհատական համարը, որի դիմաց ստորագրում են լիազոր մարմնի լիցենզավորման պայմանների և պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման աշխատողը և կազմակերպության տնօրենը: Ստորագրություններով հաստատված հերթական անհատական համարը կնքվում է այդ կազմակերպության կնիքով (կնիքի առկայության դեպքում):.
11) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետի «գ», «դ» և «ժ» կամ 6-րդ կետի «բ», «գ» և «զ» ենթակետերով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` խաղասրահի` քաղաքային համայնքների սահմաններից դուրս, ինչպես նաև Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի, Մեղրիի համայնքների վարչական սահմաններում գտնվելու, հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում,
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` հյուրանոցի, մոթելի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:».
12) N 3 ձևի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին):».
13) N 3 ձևի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,».
14) N 3 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.
«10. Անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:».
15) N 5 ձևի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին):».
16) N 5 ձևի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,».
17) N 5 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.
«7. Անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: