Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 460 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Գերմանիայի զարգացման վարկերի (KFW) բանկի աջակցությամբ իրականացված Հայաստանի Հանրապետության Շիրակի (Գյումրի) և Հայաստանի Հանրապետության Լոռու (Վանաձոր) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրերի (I փուլ) գծով առաջացած համապատասխանաբար` 1,243,297.2 հազ. դրամ և 502,228.2 հազ. դրամ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1616-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված