Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 451 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Մինչև 2013 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն անցկացնում է որակավորման ստուգում: Ստուգմանը մասնակցելու համար դիմողը ներկայացնում է դիմում, անձնագիր և դրա պատճենը, սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա ունենալը հավաստող ապացույց և 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի: Սույն կետով նախատեսված ստուգման մասին հայտարարությունը՝ ստուգումն անցկացնելուց հինգ օր առաջ տեղադրվում է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moj.am): Սույն կետում նշված որակավորման ստուգման հանձնաժողովը բաղկացած է երեք անդամից, որոնց նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը: Հանձնաժողովը 5-օրյա ժամկետի ավարտին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն օրենքի պահանջներին, որի հիման վրա տրամադրում է որակավորման վկայական։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: