Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 455 - Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ՊԱՇՏՊԱ ՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՇՏԱՊ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՈՒ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի         N 2328-Ն որոշման պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանը, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների համար պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմաները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված