28 Սեպտեմբերի 2005, 1603 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱԳԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արտագերսի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 231 հեկտար հողերը, որից` 46 հեկտար վարելահող, 7.5 հեկտար բազմամյա տնկարկ և 177.5 հեկտար այլ հողեր փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 46 հեկտար վարելահողը և 7.5 հեկտար բազմամյա տնկարկը` աճուրդով օտարելու համար: