Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2013, 426 - Ն

«ԳԱՌՆԻԻ ՄԵՆԱՊԱՅՔԱՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Գառնիի մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Գառնիի Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1636-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի «Վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը» սյունակի 11-րդ տողում «Գառնիի մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Գառնիի Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածի ցանկում «Գառնիի մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Գառնիի Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գառնիի Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: