25 Ապրիլի 2013, 423 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 740-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելու մասին» N 740-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացված հայտերի հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում շինարարական նյութեր արտադրողների, արդյունահանողների կամ ներմուծողների մասին տեղեկատվություն` համաձայն սույն որոշման հավելվածի ձևի:».
3) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 5-րդ կետը «ստորագրված» բառից հետո լրացնել «կամ տեղեկություն տրամադրող սուբյեկտի կայքում տեղադրված» բառերով,
բ. 6-րդ կետի վերջում լրացնել «Հանձնաժողովի արձանագրությունում նշվում են ուսումնասիրության անցկացման ու կազմման ամսաթվերը, ինչպես նաև սպառողական շուկայի օբյեկտների գտնվելու վայրերը:» բառերով,
գ. 8-րդ կետից հետո կարգը լրացնել նոր ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: