25 Ապրիլի 2013, 422 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Ոստիկան» և «Ոստիկան սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը սահմանելու մասին» N 13-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1.Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 37-րդ և 38-րդ կետերում նշված պաշտոններում կարող են նշանակվել նաև «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստացած քաղաքացիները:».
2) որոշման հավելվածը 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37-րդ և 38-րդ կետերով.
« 37. Պարեկապահակետային ծառայության պաշտոններ Պահնորդական գործ,
Թիկնապահական գործ Պահնորդ
Թիկնապահ
38. Պետական պահպանության ծառայության պաշտոններ Պահնորդական գործ,
Թիկնապահական գործ Պահնորդ
Թիկնապահ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: