Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2013, 421 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գանձապետական գործառնական օր» համակարգից նոր ծրագրերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 17.000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» հոդվածով), որից`
1) հսկիչ գների սահմանման և հսկողության ծառայություններ՝ 2.400.0 հազ. դրամ.
2) բյուջետային փոխանցումների վերահսկման գանձապետական հաշիվների միասնական տեղեկատուների ստեղծման ու կատարելագործման և գանձապետարաններում bankmail-ի նոր ձևաչափերի (900,910,108,972) մշակման ծառայություններ` 9.000.0 հազ. դրամ.
3) պետության մուտքերի վեբ սերվիսի ապահովման ծառայություններ` 5.600.0 հազ. դրամ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայությունները ձեռք են բերվելու բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 32-րդ կետի 4-րդ ենթակետի 28-րդ մասի պահանջները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված