25 Ապրիլի 2013, 407 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1415-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում», Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրով կառուցված ենթակառուցվածքների, ձեռք բերված գույքի հանձնում-ընդունումն ապահովող միջոցառումների մասին» N 1415-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը «համակարգը» բառից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի և Կոթիի համայնքների ջրատարի շինարարության Դ=630 մմ տրամաչափի 237 գծմ 2,524,334 դրամ հաշվեկշռային արժեքով մետաղյա խողովակները` որպես վթարային պաշար» բառերով.
2) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: