Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2013, 402 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ, 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստումն ու անցկացումն ապահովելու, «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ ու 4-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության «2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին բաժնի 2.1.3-րդ մասի 5-րդ կետին համապատասխան, ինչպես նաև գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացնել 2014 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ:

2. Փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացնել 2013 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի, Ազատավանի և Նոր Խարբերդի գյուղական համայնքներում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքում, Գանձաքարի և Այգեհովտի գյուղական համայնքներում:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կազմերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովին:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին համակողմանիորեն աջակցել վիճակագրական մարմիններին` Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման ու անցկացման աշխատանքների կատարման գործում:

6. Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզպետներին` աջակցել փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստմանն ու անցկացմանն ամբողջ ժամանակահատվածում:
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման ժամանակ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող առանձին խմբային տնտեսությունների (քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր, մանկատներ, ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, գիտափորձարարական ստորաբաժանումներ) հաշվառման կարգերը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված