11 Օգոստոսի 2005, 1599 - Ն
ԵՐԿԱՐԱՑՎԱԾ` ՄԻՆՉԵՎ 35 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՄԻՆՉԵՎ 48 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել երկարացված` մինչև 35 օր տևողությամբ (բացառիկ դեպքերում` մինչև 48 օր տևողությամբ) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա: