18 Ապրիլի 2013, 384 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ սահմանված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`
1) համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (այդ թվում` ընդունարանների) կազմակերպման նպատակով հանձնված տարածքներից`
ա. 7 տարածքների գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման, հիմնանորոգման աշխատանքների իրականացման, յուրաքանչյուր տարածքի համար գազի պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար ուղիների ստուգման և հրշեջ ակտի տրամադրման,
բ. 3 տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման,
գ. 19 տարածքների եռաֆազ հոսանքի միացման համար անհրաժեշտ հաստատագրված վճարների փոխանցման նպատակով`
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին հատկացնել 34,061.5 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում` 34,061.5 հազ. դրամ, ինն ամսում` 34,061.5 հազ. դրամ, տարեկան` 34,061.5 հազ. դրամ (այդ թվում` 475.4 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով, 9,144.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, 1,130.2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, 23,311.4 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (այդ թվում` ընդունարանների) կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնված`
1) 7 տարածքների գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման և հիմնանորոգման աշխատանքները, յուրաքանչյուր տարածքի համար գազի պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար ուղիների ստուգման, հրշեջ ակտի տրամադրման ծառայությունները ձեռք է բերելու «Գազշին մասնագիտացված ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից.
2) 3 տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց` սահմանված կարգով փորձաքննության անցկացման աշխատանքները ձեռք է բերելու «Թիվ 28 ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերությունից.
3) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի 47 հասցեում գտնվող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու «Արտաշատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից.
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու «Աշկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից.
5) Երևան քաղաքի Նուբարաշենի վարչական տարածքի Չունգուշի 14 հասցեի տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու «Հազարաշեն» արտադրական կոոպերատիվից:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքները և ծառայությունները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով ֆինանսավորում հատկացնել աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: