11 Ապրիլի 2013, 359 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» N 1015-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 8-րդ կետի 6-րդ սյունակում «2013 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2015 թ.» բառերով.
2) 12-րդ կետի 6-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2014» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: