Կառավարության որոշումներ

11 Ապրիլի 2013, 351 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1205-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 2-րդ կետի «բ» ենթակետում և 11-րդ կետում «500.0 հազ.» բառերը փոխարինել «մեկ միլիոն» բառերով.
2) 2-րդ կետի «գ» ենթակետը «անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառումից հանման» բառերով.
3) 2-րդ և 3-րդ բաժինների վերնագրերը «գործունեության դադարման գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառումից հանման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: