Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2013, 322 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.
2) «Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: