21 Մարտի 2013, 312 - Ա
ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագրատանն ու մատենադարանում պահվող հայկական ձեռագիր մատյանների և հազվագյուտ, հնատիպ գրքերի թվայնացման աշխատանքներն իրականացնելու նպատակով Վենետիկի Մխիթարյան Միաբանության կողմից թվայնացնող հիմնական և օժանդակ սարքավորումների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 53500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ մշակել նվիրաբերության պայմանագիր և սույն որոշման 1-ին կետով հատկացված 53500.0 հազ. դրամը դրա հիման վրա տրամադրել Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը: