Կառավարության որոշումներ

28 Մարտի 2013, 335 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Երևանի քաղաքային մասնաճյուղի, Ծաղկահովտի, Վարդենիսի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի, Վայքի և Ջերմուկի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։ Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի «1. Երևանի քաղաքային մասնաճյուղ», N 4 հավելվածի «2. Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչություն», «11. Վարդենիսի տարածքային ներկայացուցչություն», «13. Սպիտակի տարածքային ներկայացուցչություն», «15. Տաշիրի տարածքային ներկայացուցչություն», «22. Աշոցքի տարածքային ներկայացուցչություն», «27. Վայքի տարածքային ներկայացուցչություն» և «31. Ջերմուկի տարածքային ներկայացուցչություն» կետերը.
2) որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունում «Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 110,3 քառ. մետր» բառերը փոխարինել «Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 206 քառ. մետր» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հավելված