1 Սեպտեմբերի 2005, 1523 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 2357.2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 2331 հեկտարը, որից` 128 հեկտար վարելահող, 417.2 հեկտար խոտհարք, 1434.2 հեկտար արոտավայր, 351.6 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 6.6 հեկտարը, որից` մեկ հեկտար խոտհարքը, 3.6 հեկտար արոտավայրը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` հանքարդյունահանման համար.
գ) 19.6 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:
3. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող 5 հեկտար անտառային հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` մարզաբազա կառուցելու համար։