4 Ապրիլի 2013, 320 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի
«Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2. Սույն կարգի գործողությունը համայնքային ենթակայության չլիցենզավորված նախադպրոցական հաստատությունների վրա տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ ժամանակահատվածի լրանալը դրանք լիցենզավորման համար կարող են դիմել սեփական նախաձեռնությամբ».
2) N 18 հավելվածում «ՍԵՐԻԱ Ա» բառերը փոխարինել «ՍԵՐԻԱ Բ» բառերով.
3) N 20 հավելվածում «ՍԵՐԻԱ Ա» բառերը փոխարինել «ՍԵՐԻԱ Մ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: