4 Ապրիլի 2013, 314 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների անցկացման և կազմակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 937-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշմամբ հաստատված՝ ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը «20______ թվականի ընթացքում» բառերից հետո լրացնել «(հարկային մարմնի կողմից 20______ թվականի հուլիսի 1-ից 20_______ թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում)» բառերով.
2) որոշմամբ հաստատված՝ ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևի լրացման ուղեցույցի՝
ա. 1-ին կետը «դեկտեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել «(հարկային մարմնի կողմից մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար)» բառերով,
բ. 4-րդ կետի 9-րդ ենթակետը «եռամսյակը» բառից հետո լրացնել «(հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների դեպքում` համապատասխան տարին և եռամսյակը)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: