Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2013, 317 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 446-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի
«Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 446-Ա որոշման հավելվածում «Լ. Այվազյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ, ՔՀԾ-ի 2-րդ դասի խորհրդական» բառերը փոխարինել «Լ. Ավագյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, ՔՀԾ-ի 1-ին դասի խորհրդական» բառերով: