4 Ապրիլի 2013, 334 - Ն
ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգում սահմանել բացառություն և Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու և հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականներ՝ մեկ տարի ժամկետով՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում այդ անձինք հանձնեն որակավորման քննություններ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք վարորդական վկայականը փոխանակելու համար քննական մարմին են ներկայացնում`
ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում Հայաստանի Հանրապետությունում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,
բ. վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր.
գ. փոխանակման ենթակա վարորդական վկայականը, ինչպես նաև դրա թարգմանությունը` նոտարական վավերացմամբ.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետը լրանալու, ինչպես նաև այդ ժամկետում որակավորման քննություններ չհանձնելու կամ բացասական հանձնելու դեպքում առանց որակավորման քննություններ հանձնելու ստացած՝ Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականները համարվում են ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա: