Կառավարության որոշումներ

28 Մարտի 2013, 275 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված` Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող` 0.11494 հեկտար մակերեսով հողատարածքը (578.6 քառ. մետր և 241.8 քառ. մետր մակերես ունեցող շենքով ու շինություններով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2036 թվականի հունիսի 13-ը տրամադրել «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին: