Կառավարության որոշումներ

21 Մարտի 2013, 247 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 407,587.1 հազ. դրամ, որից՝
1) 396,000.0 հազ. դրամ՝ «Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), այդ թվում`
ա. 393,790.9 հազ. դրամ` հիմնանորոգման աշխատանքների համար, որից՝ 99,447.6 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում, 298,343.1 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում,
բ. 1,210.5 հազ. դրամ` հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար, որից՝ 302.7 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում, 907.9 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում,
գ. 998.6 հազ. դրամ` հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար, որից՝ 249.7 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում, 749.0 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում.
2) 10,787.1 հազ. դրամ՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով), այդ թվում`
ա. 10,512.8 հազ. դրամ` 2013 թվականի առաջին եռամսյակում մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների համար,
բ. 211.0 հազ. դրամ` 2013 թվականի առաջին եռամսյակում մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար,
գ. 63.3 հազ. դրամ` 2013 թվականի առաջին եռամսյակում մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար.
3) 800.0 հազ. դրամ՝ 2013 թվականի առաջին կիսամյակում` Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանի հակահրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված աշխատանքների գնումն իրականացնելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ գնումների հայտարարությունը նախապես հայտարարելու, իսկ 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված աշխատանքների գնումը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հայտարարելու:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված