Կառավարության որոշումներ

21 Մարտի 2013, 259 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտության զարգացման հիմնադրամին գույք նվիրաբերելու մասին» N 528-Ա որոշման 1-ին կետը «44.2 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը» բառերից հետո լրացնել «, 30600 դրամ հաշվեկշռային արժեքով, 28.8 քառ. մետր (72 խոր. մետր ծավալով) մակերեսով պարիսպը» բառերով: