Կառավարության որոշումներ

21 Մարտի 2013, 261 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԻԶՀ ԹԻՎ ՏՖ011907 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կարողությունների զարգացման ծրագիր» ԻԶՀ թիվ ՏՖ011907 դրամաշնորհային ծրագրի համակարգման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին կից կոլեգիայի անդամներին: