Կառավարության որոշումներ

14 Մարտի 2013, 225 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին ենթակետով.
«5.1 էներգախնայող և էներգաարդյունավետ շենքերի և քաղաքաշինական համակարգերի նախագծման և շինարարության խթանումը, դրա համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի մշակման ապահովումը:».
2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ ենթակետերով.
«8.1 նախաձեռնում և իրականացնում է միջոցառումներ` ուղղված քաղաքաշինության բնագավառում էներգախնայողությանը և էներգաարդյունավետությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակմանը, նոր եվրոպական և միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանեցմանը.
8.2 մշակում և համակարգում է շենքերի էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր, նշված խնդիրների շրջանակներում համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ապահովում է էներգախնայող տեխնոլոգիաների մասին տեղեկատվության տրամադրումը.».
3 9-րդ կետի 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19 կոմունալ ենթակառուցվածքների զարգացման, թափոնների տեղադրման աղբավայրերի (պոլիգոնների) ստեղծման ծրագրերի մշակում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: