Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2013, 180 - Ա

«ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 558-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը «ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակման գործունեության լիցենզիա տալու մասին» N 558-Ա որոշումը: