Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2013, 173 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» N 3627/06 գանգատով 2012 թվականի հուլիսի 10-ին, «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» N 3946/05, «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» N 22491/08 և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» N 40094/05 գանգատներով 2012 թվականի հոկտեմբերի 2-ին կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2013 թվականի 1-ին եռամսյակում հատկացնել 42555 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավա-րության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով):