21 Փետրվարի 2013, 147 - Ա
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի հունվարի 1-ի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը՝ այն համապատասխանեցնելով 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 1373.9 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարման գրանցումը: