Կառավարության որոշումներ

7 Փետրվարի 2013, 116 - Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՒ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի          1-ին և 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքի անդամներին ու փրկարարական ծառայության կենսաթոշակառուներին անվճար բժշկական օգնության ցուցաբերման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) փրկարարական ծառայողներին բժշկական հաստատություններ և պոլիկլինիկական բժշկական հաստատություններ ուղարկելու մասին ուղեգրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 4-րդ կետի «ե» ենթակետում`
ա. հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի» բառերը,
բ. ենթակետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը «Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ».
3) N 9 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին ենթակետով.
«9.1) փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված