18 Փետրվարի 2004, 211 - Ն
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թվականների ռազմավարությունը — Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման — հետազոտման ուղեգրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց մասնագիտական — լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) ընտանեկան բժիշկների միջոցով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության — հետազոտման ուղեգրի ձ—ը՝ համաձայն N 3 հավելվածի.
դ) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում մասնագիտական խորհրդատվության, բուժման ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձ—ը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Եր—անի քաղաքապետին — Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ աջակցել ընտրված փորձարարական վայրերի բժշկական կազմակերպություններում սույն որոշման 1-ին կետի «ա» — «բ» ենթակետերով հաստատված կարգերի ներդրման գործընթացին — ապահովել վերահսկողություն դրա իրականացման նկատմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211 - Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ
ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ
ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման շրջանակներում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնություն — ախտորոշում իրականացնող բժշկական կազմակերպություններ ուղեգրման պահանջներն ու պայմանները:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու համար քաղաքացիներն ուղեգրվում են միայն այն հիվանդանոցային — ախտորոշիչ լիցենզավորված բժշկական կազմակերպություններ, որոնց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվել են պետական պատվերի պայմանագրեր:
3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բուժման համար ուղեգրերը տրվում են`
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող՝ տվյալ տարում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն — սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով — առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց.
բ) միայն հիվանդանոցային կազմակերպություններում՝ տվյալ հիվանդությունների կամ վիճակների գծով թույլատրված` ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում։
Բնակչության սոցիալապես անապահով — առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հետ պետք է ներկայացվի նա— քաղվածք ամբուլատոր քարտից:
4. Բնակչության սոցիալապես անապահով — առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիներն ուղեգրի հետ հիվանդանոցային կամ ախտորոշիչ բժշկական կազմակերպություն են ներկայացնում նա— սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ — անձնագիր (երեխաների համար՝ ծննդյան վկայական) կամ դրանց պատճենները։
5. Հայաստանի Հանրապետության մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններից Եր—անի հիվանդանոցներ քաղաքացիների ուղեգրման համար պարտադիր պայման է մարզային հիվանդանոցներում անհրաժեշտ բուժման կազմակերպման տեխնիկական հնարավորությունների բացակայությունը, այսինքն, քաղաքացիները կարող են ուղեգրվել միայն այն հիվանդությունների բուժման համար, որոնք չեն կարող կազմակերպվել տվյալ մարզի բժշկական կազմակերպությունների ուժերով:
6. Քաղաքացուն տրված ուղեգիրն ստորագրվում է ուղեգրող բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից — հաստատվում բժշկական կազմակերպության կլոր կնիքով (կլոր կնիքի բացակայության դեպքում ուղեգիրը համարվում է անվավեր):
7. Ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211 - Ն որոշմամբ հաստատված ձ—ի (N 3 հավելված) վրա: Բացառիկ դեպքերում՝ նշված ձ—ի բացակայության դեպքում, ուղեգիրը կարող է լրացվել նա— ուղեգրող բժշկական կազմակերպության ձ—աթղթի վրա՝ սահմանված ուղեգրի ձ—ում պարունակվող բոլոր տեղեկությունների պարտադիր լրացմամբ:
8. Քաղաքացիների անվճար բժշկական օգնության կամ հետազոտման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում` բուժող բժշկի կողմից (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապ—տ, մանկաբույժ, առանձին դեպքերում` բժիշկ-մասնագետներ, սակայն` ընտանեկան կամ տեղամասային բժշկի մասնակցությամբ):
9. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211 - Ն որոշմամբ հաստատված ձ—ի (N 3 հավելված)` հիվանդանոցային կազմակերպությունները, ուր ուղեգրվում է հիվանդը, պարտավոր են լրացնել — ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն վերադարձնել ուղեգրի` հատման գծից ներք— գտնվող հատվածը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211 - Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական — լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման պայմանները, պահանջներն ու ուղեգրման ձ—ը:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման շրջանակներում բժշկական ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով — առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց տվյալ կամ այլ բժշկական կազմակերպության մասնագիտական — լաբորատոր-ախտորոշիչ հետոզոտության ուղեգրման համար կարող է հիմք հանդիսանալ սոցիալական ցուցման առկայությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — սպասարկման իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով — առանձին (հատուկ) խմբերի ցանկում այդ անձանց ընդգրկված լինելը:
3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում սոցիալապես անապահով — առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց մասնագիտական ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211 - Ն որոշմամբ հաստատված ձ—ի (N 4 հավելված) վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ — անձնական կնիքով:
4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211 - Ն որոշմամբ հաստատված ձ—ի (N 4 հավելված)` բժիշկ-մասնագետը կամ լաբորատոր-ախտորոշիչ ծառայության մասնագետը (ուր ուղեգրվել է հիվանդը), պարտավոր է լրացնել — ուղեգրող բժշկին վերադարձնել ուղեգրի` հատման գծից ներք— գտնվող հատվածը, առանց որի չի կարող իրականացվել բուժման փոխհատուցումը: