Կառավարության որոշումներ

14 Փետրվարի 2013, 110 - Ն

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱ¬ԿԵՐ-ՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616- Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 47 արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի
20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի 11.11 աղյուսակում և N 12 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) ձևավորել աշխատանքային խումբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները.
3 ) համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 41329.4 հազ. դրամ (առաջին եռամսյակ` 18829.4 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 41329.4 հազ. դրամ, ինն ամիս` 41329.4 հազ. դրամ), այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»` 37500.0 հազ. դրամ (առաջին եռամսյակ` 15000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 37500.0 հազ. դրամ, ինն ամիս` 37500.0 հազ. դրամ), «Գրասենյակային նյութեր և հագուստ»` 371.4 հազ. դրամ (առաջին եռամսյակ` 371.4 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 371.4 հազ. դրամ, ինն ամիս` 371.4 հազ. դրամ) և «Վարչական սարքավորումներ»` 3458.0 հազ. դրամ (առաջին եռամսյակ` 3458.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 3458.0 հազ. դրամ, ինն ամիս` 3458.0 հազ. դրամ):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված