7 Փետրվարի 2013, 108 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1425-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններ միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2176-Ն, 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն, 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն և 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1055-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1425-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1 –ին կետով.
«8.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև սույն որոշման 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտը՝ ապահովել «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորումը` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 03 խմբի 02 դասի «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստի տրամադրում» և «Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին` կնքելով համապատասխան պայմանագիր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: