Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 101 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը     ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից փաստաթղթերի հյուպատոսական վավերացման կարգը հաստատելու մասին» N 286-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման հավելվածի 41-րդ կետում <<39-րդ>> բառը փոխարինել <<40-րդ>> բառով.
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 62-րդ, 63-րդ և 64-րդ կետերով.
«62. Փաստաթղթերը վավերացնելու նպատակով դիմողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով: Փոստով ներկայացնելու դեպքում դիմում մեջ անհրաժեշտ է նշել նաև դիմողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով:
63. Փաստաթուղթը, դիմողի ցանկությամբ և իր հաշվին, դիմողին կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:
64. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է դիմողի կողմից Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:».
3) NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև օտարերկյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում տեղադրել՝
1) փաստաթղթերի վավերացում ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.
2) դիմումի ձևերը.
3) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները.
4) փոստով ծառայությունների մատուցման ընթացակարգը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետությունում գործող սակագների վճարման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-րդ օրը:

Հավելված