Կառավարության որոշումներ

24 Հունվարի 2013, 53 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1259-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի <<դ>> պարբերությամբ` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N N 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (այդ թվում` ընդունարանների) կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնված 11 տարածքների գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց սահմանված կարգով փորձաքննության անցկացման, հիմնանորոգման աշխատանքների իրականացման, յուրաքանչյուր տարածքի համար գազի պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար ուղիների ստուգման և հրշեջ ակտի տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին հատկացնել 20,422.2 հազ. դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 20,422.2 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 20,422.2 հազ. դրամ, ինն ամսում` 20,422.2 հազ. դրամ, տարեկան` 20,422.2 հազ. դրամ (այդ թվում` 764.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Նախագծահետազոտական ծախսեր>> հոդվածով, 18,969.7 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածով, 688.0 հազ. դրամ` բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման <<Մասնագիտական ծառայություններ>> հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների (այդ թվում` ընդունարանների) կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնված տարածքների գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրանց սահմանված կարգով փորձաքննության անցկացման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման, յուրաքանչյուր տարածքի համար գազի պատասխանատուի ուսուցման և յուրաքանչյուր տարածքի ծխաօդատար ուղիների ստուգման, հրշեջ ակտի տրամադրման ծառայությունները ձեռք է բերելու <<Գազշին մասնագիտացված ձեռնարկություն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը հրապարակելու` <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Նախագծահետազոտական ծախսեր>> և <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածներին համապատասխան ֆինանսավորումը հատկացնել գազաֆիկացման աշխատանքների նախահագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հավելված