Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2013, 59 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհ Հայաստանի կառավարության ֆիսկալ կառավարման և հարկային պարտավորությունների կատարման կարողությունների բարելավման համար» IDF TF 096224 դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը կանոնակարգող խմբի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին N 115-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

Հավելված